30 նորակոչիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել` զորակոչի սկզբից մինչ օրս: Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Տղաների մի մասն արդեն ապաքինվել են, մյուսներն էլ մեկուսացվել են և բուժում են ստանում: Ապաքինվելուց անմիջապես հետո նորակոչիկները կանցնեն ծառայության»,- նշեց Ստեփանյանը:

 

Araratnews.am-ը առողջություն ու անփորձանք ծառայություն է մաղթում տղաներին:

707