«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի» «Կովկասյան բարոմետր» 2019 թ. հարցման համաձայն՝ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիների շրջանում բարձրացել է օրենսդիր և գործադիր մարմինների նկատմամբ վստահության մակարդակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2019 թ. Ազգային ժողովին վստահել է հարցվածների 39%-ը, կառավարությանը՝ 71%-ը:

2017 թվականին կառավարությանը վստահել է հարցման մասնակիցների 20%-ը, իսկ խորհրդարանին՝ 12%-ը:

«Կովկասյան բարոմետրը» Հարավային Կովկասի երկրներում տնային տնտեսությունների տարածաշրջանային հարցում էորն իրականացվում է 2004 թվականից (2004–2010 թթ. կոչվել է «Տվյալների նախաձեռնություն»): 2015, 2017 և 2019 թվականներին հարցումներն իրականացվել են միայն Հայաստանում և Վրաստանում։ ՀՌԿԿ տվյալների ազատ հասանելիության սկզբունքին համապատասխան՝ «Կովկասյան բարոմետրի» տվյալադարաններըինչպես նաև տվյալների առցանց վերլուծության գործիքը ազատորեն հասանելի են հետազոտողների և բոլոր հետաքրքրվողների համար։

«Կովկասյան բարոմետրի» 2019 թ. հետազոտությունն իրականացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն(ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի»­ կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։

Հետազոտության արդյունքներն ամփոփվել և հրապարակվել են 2020 թ. հուլիսի 30-ին:

438