«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի (PFA) ֆուտբոլիստների վարկածով:

Ընդհանուր առմամբ, ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանում ներգրավված է եղել 515 ֆուտբոլիստ: Քվեարկությանը 24 ֆուտբոլային փորձագետ է մասնակցել: Այսպես, առաջին տեղը զբաղեցրել է Դե Բրույնեն. 29-ամյա բելգիացին ստացել է ձայների 45%-ը:

Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ջորդան Հենդերսոնը (27%) և Սադիո Մանեն (11%) համապատասխանաբար: ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում Դե Բրույնեն «Սիթիի» կազմում դարձել է 13 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

492