Կարծում եմ, որ Ադրբեջանը ականատես եղավ, որ սպառնալիքների լեզվով խոսելու կամ գործել փորձելու դեպքում անգամ ամենախիստ պատժի է արժանանալու: Այս մասին «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Տավուշի հայտնի դեպքերի արդյուքնում ադրբեջանական բանակը անհաջողություններ կրեց, և դա կոծկելու, քողարկելու նպատակով որոշեց հերթական անգամ հակահայկական գործոնը ասպարեզ բերել»,- ասաց պատգամավորը: 

Տաթևիկ Հայրապետյանը նաև նշեց, որ այս օրերին տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում, Բաքվում, և շարունակում են հնչել հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում դիվանագիտական բառապաշարին: 

Այս համատեքստում պատգամավորը մեջբերում և ընդգծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին, որ մեզ հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքների լեզվով:

 

570