Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

Պառավաքարը ամենաբարդն էր՝ իրարամերժ, գյուղի մի հատվածում ծայրահեղ հոռետես, մյուսում՝ լավատես։ Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամների հետ Տավուշի մարզի կարևորագույն սահմանապահ համայնք՝ Պառավաքար այցելությամբ այսօր էլ ավարտեցինք այցը Տավուշ հրաշագեղ աշխարհի սահմանամերձ/սահմանապահ համայնքներ։

Դժվար է մարդկանց ընկալել, որ առանց որևէ շահի, որևէ ակնկալիքի՝ միայն աջակցելու, միայն խնդիրները գույքագրելու, դրանց լուծումներ գտնելու համար կարելի է այցելել ամմենահեռավոր գյուղ, հարցուփորձ անել, ջանք թափել։ Բայց պիտի փոխենք, պիտի ստիպենք, որ սահմանին բնակվող գյուղացին երբեք, երբեք չխնդրի Երևանից եկած պաշտոնյայից, երբեք չսպասի մի կիլոգրամ բրինձ, ալյուր ու ցորեն։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ սահմանի վրա բնակվող գյուղացին կարողանա ինքնաբավ ապրել, արարել, բարեկեցիկ ու մարդավայել կյանք վարել։

Այդ նպատակի համար ոչինչ չպետք է խնայենք։ Եթե հայրենիքը սկսում է սահմանից, ուրեմն սահմանից սկսելով պետք է շենացնենք, ամրացնենք ու ամրապնդենք հայրենիքը։

">https://

566