Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գարեգին Մուրադյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 3-ամյա Ալբերտ Վ-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ։ 

1117