Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին սրման համատեքստում:

Վլադիմիր Պուտինը կարեւորել է լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ «երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»: «Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանի կայունացման նպատակով: Ղեկավարները նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական ​​կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների, այլընտրանք չունի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

news.am

572