Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողները շնորհակալություն են հայտնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Ազգային թիմի իր անվանական մարզաշապիկներն իրենց նվիրելու համար:

«Շնորհակալ ենք, Հենո ջան, շատ ուրախացանք քո նվերից»,- գրել է զինծառայողներից մեկն Instagram-ի Storys բաժնում ու լուսանկար հրապարակել` փոխանցում է ArmSport.am-ը:

 

Հիշեցնենք՝ Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում, մասնավորապես, նշել էր Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստը:

   

     Կարդացեք նաև` Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին                                                                                      

1722