Ռուս երգիչ Դիմա Բիլանին հոսպիտալացրել են։ Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-օգտահաշվում եթերի ժամանակ, որի ձայնագրությունն ավելի ուշ հայտնվել Է YouTube-ում։

 

Երգիչը բողոքել է, որ երկրպագուները հաճախ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում իրենց կուռքերի կյանքում ։ Նա պատմել է, որ վերջին համերգների ժամանակ բեմ էր դուրս գալիս ջերմությունով, թուլություն էր զգում և իրեն վատ էր զգում։ «Յալթայում զբոսնել եմ մոտորանավակով, մրսել եմ, մրսացրել քիթ-կոկորդս, հիվանդացել եմ մի խոսքով, Պիտերում արդեն բարձր ջերմությունով են եղել», — պարզաբանել է Բիլանը:

 

Նա նշել է, որ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել։ Ընդ որում երգչի մոտ թոքաբորբ են ախտորոշել:

64