ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր դուստրն իրեն լավ է զգում հայրենական արտադրության «Սպուտնիկ 5» պատվաստանյութի փորձարկումից հետո:

 

«Այսօր մեր մասնագետների համար ակնհայտ է, որ այդ պատվաստանյութը կայուն իմունիտետ է զարգացնում: Հակամարմիններ են ձևավորվում, ինչպես դստեր մոտ են ձևավորվել: Այն անվնաս է: Փառք աստծո, աղջիկս իրեն լավ է զգում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:

 

ՌԴ ղեկավարը մասնավորեցրել է, որ դուստրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է որպես կամավոր: «Հաշվի առնելով իր մասնագիտությունը՝ նա մեծ թվով մարդկանց հետ է շփվում, և, իհարկե, նորմալ աշխատելու համար նա պետք է իրեն պաշտպանված զգա»,- հավելել է Պուտինը:  

Tert.am

44