Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ օգոստոսի 27-ին, նոր հրաման է ստորագրել, որում ասվում է՝

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ՝ COVID-19 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարահամաճարակային չափանիշները մշակվել են Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները:
2. Սույն սանիտարահամաճարակային չափանիշները վերաբերում են հանրային առողջապահական մարմիններին, որոնք իրականացնում են կորոնավիրուսային կորոնավիրուսային հիվանդությամբ՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի վերլուծություն՝ հաջորդիվ գնահատում:
3. COVID-19 տարածման կանխարգելման նպատակով աշխարհում ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության առողջության պաշտպանությանը:

2. ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

4. Չափանիշները խմբավորված են երեք կարգի (կատեգորիայի), որոնց շրջանակում դիտարկվում է 3 հիմնական հարց, մասնավորապես՝

1) համաճարակային իրավիճակը վերահսկվում է, թե ոչ,
2) առողջապահական համակարգը պատրաստ է COVID-19 դեպքերի աճին, ինչը կարող է արձանագրվել որոշ սահմանափակումների թուլացումից կամ վերացումից,
3) համաճարակաբանական դիտարկման արդյունքում հնարավոր է հայտնաբերել վարակակիրներին, թե ոչ, նրանց հետ շփման մեջ գտնվող անձանց և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:
5. Անհրաժեշտ է հաշվի առնել COVID-19 փոխանցման կարգավիճակը ևս, մասնավորապես՝
1) եզակի (սպորադիկ) դեպքեր, որոնք ներառում են մեկ կամ մի քանի դեպք, որը ներկրված է կամ հայտնաբերված է երկրի ներսում,
2) կլաստերային դեպքեր, որոնք խմբավորված են ժամանակի, աշխարհագրական տարածվածության և/կամ մեկ ընդհանուր ազդեցության արդյունքում,
3) դեպքերի համայնքային փոխանցումն արձանագրվում է COVID-19 տեղական փոխանցում՝ մեծ բռնկումների տեսքով՝ ազդեցության գործոնների գնահատմամբ՝ սակայն չսահմանափակվելով, մասնավորապես՝ մեծաքանակ դեպքեր, որոնք միմյանց հետ չունեն որևէ համաճարակաբանական կապ, և արձանագրվում են գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում, և/կամ մի քանի կլաստերների արձանագրում երկրի տարբեր հատվածներում, որոնք միմյանց հետ չունեն համաճարակաբանական կապ,
4) Եթե լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված դեպքեր չեն արձանագրվում, ապա գնահատվում է՝ «դեպքեր չեն արձանագրվել» կարգվիճակ:
6. Իրավիճակի գնահատման համար նաև հաշվի են առնվում COVID-19 դեպքերի բեռը և համաճարակաբանական կորի, այդ թվում՝ ամենօրյա փոփոխությունները, որոնք հաշվարկվում են ներքոհիշյալ մեթոդով.
1) հիվանդացության ցածր աճ, որը ներառում է՝
ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. ≤10 դեպքեր 100 000 բնակչի հաշվարկով, ԵՎ
բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≥0.1 օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:

2) հիվանդացության բարձր աճ, որը ներառում է՝
ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. >10 դեպքեր 100 000 բնակչի հաշվարկով ԵՎ
բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≥0.1 օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:
3) հիվանդացության բարձր ցուցանիշների պլատո, որը ներառում է՝
ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. >10 դեպքեր 100 000 բնակչի հաշվարկով ԵՎ
բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. >-0.1 – <0.1 օրական նոր դեպքեր
(3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով ԿԱՄ
գ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≤ 0.1օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով և 5 օրվա ընթացքում հիվանդացության բարձր աճ կամ նվազում:
4) Կայուն նվազում, որը ներառում է՝
ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. ցանկացած ԵՎ
բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≤0,1 օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:
5) հիվանդացության ցածր ցուցանիշների պլատո, որը ներառում է՝
ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. ≤10 դեպք 100 000 բնակչի հաշվարկով ԵՎ
բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ուղղվածություն՝ > -0,1 մինչև <0,1 (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:

3. ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

7. Հիմնական գործակիցը. վերարտադրողականության արդյունավետ թիվն է (Rt) < 1՝
2 շաբաթվա ընթացքում: Հիմնականում արդյունավետ ցուցանիշ է համարվում, երբ գործակիցը՝ Rt-ն (մեկ պացիենտից՝ երկրորդային դեպքերի արձանագրումը) փոքր է 1-ից, որն էլ փաստում է համաճարակային իրավիճակի վերահսկելի լինելու մասին:

8. Հիմնական գործակիցը (այսուհետ՝ Գործակից) հաշվարկվում է ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային մակարդակով:
9. Համաճարակային իրավիճակի վերահսկելի լինելու համար, բացի Rt Գործակցից (այն դեպքում երբ համաճարակաբանական տվյալները բավարար չեն Գործակցի հաշվարկման համար), նաև անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք չափանիշներ.

Մանրամասները՝ այստեղ

230