Armtimes.com-ը գրում է.

 

2013-ի օգոստոսին մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված եւ բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո երրորդ երկիր տեղափոխվելու միջոցով 2014-ի հոկտեմբերին Հայաստան վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիտել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ երեկ հրապարակված տեսանյութը եւ վստահ է, որ սպան այդ տեքստը ո՛չ անձամբ գրել է, ո՛չ էլ իր կամքով կարդացել. ըստ Ինջիղուլյանի՝ Ալավերդյանին ակնհայտորեն սպառնացել են:

 

Հիշեցնենք, որ խոսքը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութի մասին է, որում Ադրբեջանում հայտնված հայ սպան ընթերցում է իր անձնական եւ զորամասին վերաբերող տեղեկություններ, խոսում ինչ-որ ծրագրված դիվերսիայի մասին:

 

Հակոբ Ինջիղուլյանի եւ Գուրգեն Ալավերդյանի դեպքերը նման են ոչ միայն նրանց մոլորվելու հանգամանքներով պայմանավորված, այլ այն պատճառով, որ Ինջիղուլյանին եւս ժամանակին սպառնալիքներով ստիպում էին տեքստեր արտասանել: Նրան մասնավորապես ստիպել էին ասել, որ իր դասակի հրամանատարը հարբած վիճակում իրեն ստիպել է մթին գնալ եւ ջուր բերել, որի պատճառով էլ ինքը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական տարածքում: 

Հարցազրույցը սկզբնաղբյուր կայքում

177