MyChannel Inc-ը Քանյե Ուեսթի դեմ հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Ընկերությունը, որը մասնագիտացած է վիդեոտեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում, պնդում է, որ Քանյե Ուեսթն իր աշխատակիցներին ստիպել է արտաժամյա աշխատել Yeezy ապրանքանիշի առաջխացացման եւ Sunday Service-ի ելույթների վրա՝ խոստանալով ընկերությունում տասնյակ մլն դոլարներ ներդնել։

Ընդ որում, MyChannel Inc-ը Yeezy Apparel-ի աշխատանքների վրա սեփական միջոցներից ավելի քան 7 մլն դոլար է ծախսել եւ 10 000 ժամ աշխատանք։ Ռեփերը նաեւ պահանջել է, որ MyChannel Inc-ը գրասենյակը Փենսիլվանիայից Կալաբասաս տեղափոխի՝ իր բնակարանին մոտ։ Իսկ հետո անհայտ պատճառներով իրենց կրկին ստիպել է տեղափոխվել, բայց արդեն Չիկագո։

Դրանից հետո Քանյեն ոչ միայն անհետացել է 6 ամսով եւ ոչինչ չի վճարել։

69