Լաուրա փոթորիկն ամենահզորը կդառնա այս տարի ԱՄՆ-ի տարածքում: Տարերքի անցման հնարավոր ճանապարհին ապրում է 20 մլն մարդ։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Լուիզիանայում սկսվել են հորդառատ անձրեւները, քամու ուժեղ պոռթկումները եւ փոթորկի ալիքը: Փոթորիկը հյուսիսային ուղղությամբ շարունակում է շարժվել 24 կմ/ժ արագությամբ: փոթորկի ներսում քամու արագությունը հասնում է 240 կմ / ժ-ի:

Սպասվում է, որ Լաուրան այս տարի կդառնա ԱՄՆ-ի տարածքում ամենաուժեղ փոթորիկը:

Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Միսիսիպի գետի եւ երկու նահանգների ափամերձ շրջանների բնակիչների համար:

57