Ռուս գեղասահորդուհի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տատյանա Նավկան մեկնաբանել է իր երրորդ հղիության մասին ռուսական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: Այս մասին հաղորդում է ռուսական  РИА «Новости» գործակալությունը:

 

Նախկին գեղասահորդուհու խոսքերով, շատ մարդիկ սկսել են իրեն ոչ կոռեկտ խորհուրդներ տալ՝ երեխայի անվան ընտրության հետ կապված, ինչպես նաև շահարկումներ են անում իր ֆիզիկական կարգավիճակի ու ծննդաբերության վայրի վերաբերյալ:

 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի կինը հայտարարել է, որ ԶԼՄ-ները չպետք է վազեն վառ վերնագրերի հետևից՝ միմյանցից ոչ ճշգրիտ տեղեկատվություն վերաշարադրելով:

 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ  ռուսական լրատվամիջոցներում լուրեր են պտտվում այն մասին, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և  Տատյանա Նավկան պատրաստվում են դարձյալ ծնողներ դառնալ:

 

Ռուսական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, Պեսկովի կինը ծննդաբերելու էր «Լապինո» կլինիկայում, որտեղ լույս աշխարհ են եկել շատ հայտնիների երեխաներ:

55