Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում իր երախտագիտությունն է հայտնել Ուկրաինային, որը համարում է իր «երկրորդ տունը»՝ նշելով, որ վերադառնում է հայրենիք: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

«Ուկրաինան իմ երկրորդ տունն է: Ժամանակին ես այստեղ եմ եկել իմ գլխավոր տնից՝ քաղցր Վրաստանից: Ուկրաինան ես սիրել եմ դեռևս ուսանողական տարիներից: Ամենադժվար ժամանակաշրջանում հենց նա է ինձ ընդունել այնպես, ինչպես կամ՝ առանց նախապայմանների ու պահանջների: Եվ ես դա շատ եմ գնահատում»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին խոստովանել է Վրաստանում նախագահության տարիներին գործած սխալներն ու ներողություն խնդրել բոլորից:

 

238