Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով՝ տեղեկացրել է Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Արզումանյանը դատապարտվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

«Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության և Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին»,- հայտնել է Խաչատրյանը: 

Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին:

 

 

 

27