Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բելառուսի առաջնորդ Ալեքսնադր Լուկաշենկոյին ազգային երկխոսության և քաղաքական ճգնաժամի կարգավորման համար ԵԱՀԿ միջնորդության ընդունման կոչ են արել։ Այս մասին ասվում է քաղաքական գործիչների հայտարարությունում, որը հրապարակվել է ԵՄ կայքում, հայտնում է TASS-ը։

«Որպես Բելառուսի ժողովրդի բարեկամներ և Բելառուսի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության կողմնակիցներ՝ մենք աջակցում ենք քաղաքացիների ժողովրդավարական փոփոխությունների ձգտմանը»,-հայտարարել են Շամպանն ու Բորելը։

Նրանց խոսքով՝ Օտտավան ու Բրյուսելը հետագայում էլ կաջակցեն Բելառուսի ժողովրդին և կանեն ամեն բան, որպեսզի նրա ձայնը լսելի լինի, իրավունքները՝ պաշտպանված։ Նրանք նշել են, որ Բելառուսում անցկացված ընտրությունները եղել են ո՛չ ազատ, ո՛չ արդար։ Բացի այդ, դիվանագետները հիշեցրել են, որ Բելառուսն ունի միազգային պարտավորություններ, մասնավորապես որպես ԵԱՀԿ անդամ-պետություն։

35