Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին որոշումը։ 

«Երրորդ հանրապետության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, որ մենք 0-ից բնակավայր ենք կառուցելու»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը:

«Ջրամբարի կառուցմամբ, որը պետական ծրագիր է, մենք հնարավորություններ ենք ստեղծում մասնավոր ներդրումների համար, որովհետև ջրամբարի ջրի տեղափոխման գործընթացում մենք տեսնում ենք հնարավորություն մասնավորի հետ համագործակցության և մասնավորապես այդ տեղափոխման ուղիների վրա էլեկտրական էներգիայի արտադրության հզորություններիր տեղակայման, որը էականորեն կնվազեցնի ջրի տեղափոխման ինքնարժեքը»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

">https://

104