
Երբ է վերջ տրվելու այս գործելակերպին: Ինչի կարծիքի չի ուղարկվել, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի: Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսքը վերաբերում է օրեննքերի փաթեթը կառավարության բոլոր անդամներին ուղարկելուն, կարծիք լսելուն, որը չի արվել:
Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց՝ աշխատակազմը նման գործառույթ չունի: Նախարարությունը պիտի ուղարկի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ի դեպ, պաշտպանության նախարարությունն ու ՄԻՊ-ը տեղյակ չէին արդարադատության նախարարության օրենքների փաթեթին, որը վերաբերում էր արտակարգ դրությունից հետո անելիքներին: Սրա մասին ՄԻՊ-ը բարձրաձայնեց կառավարության նիստում:
Ռուստամ Բադասյանը՝ արդարադատության նախարարն էլ ասաց, որ իրենք ուղարկել են կառավարության աշխատակազմ, բացի այդ՝ մինչեւ վերջին պահը հայտնի չէ՝ ով էր լինելու զեկուցողը: «Կաֆկայի դղյակը դարձնել կառավարության կանոնադրության հավելված կտանեք»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:
Քանի որ օրենքների փաթեթը հրատապ էր, վարչապետն առաջարկեց քվեարկել, բայց մինչեւ չհամաձայնեցվի, իրենց գրավոր չզեկուցվի, ուժի մեջ չի մտնելու: