Համացանցում տարածված անչափահաս տղա երեխային շպարելու դեպքի հետ կապված դիմել էի ՀՀ ոստիկանություն, այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

 

«Այսօր ստացել եմ պատասխան, որը ներկայացնում եմ կից»,-գրել է պատգամավորը:

 

 

 

Նշենք, որ երեկ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ  արդեն իսկ դիմահարդարված և կնոջ կերպարում իրեն դրսևորող տղամարդը դիմահարդարում է անչափահաս տղայի։

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` երեխայի անունը Դավիթ է, որին Ինգա են անվանում։

Վերոհիշյալ իրադարձությամբ  պայմանավորված ` հարցում է ուղարկվել ՀՀ ոստիկանություն, որին ի  պատասխան հայտնի է դարձել, որ իրենց հաջողվել է բացահայտել տեսանյութի մասնակիցների ինքնությունը, սակայն հավելյալ ինֆորմացիա չեն կարող տրամադրել:

 

Տեսանյութում դիմահարդարվող անչափահաս տղայի ծնողը դիմում է ներկայացրել ոստիկանություն, որի շրջանակներում նախապատրաստվել են նյութեր և, ընթացակարգի համաձայն, ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ:

 

359