
Ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո: Այսօր կառավարության նիստին հարցի մասին խոսեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից հետո չի երկարացվի, բայց կարող է սահմանվել կարանտին վարակիչ հիվանդությունների թափանցումից հետո:
Եթե քաղաքապետը կամ մարզպետը սահմանի կարանտին, ապա կլինի հատուկ ռեժիմ մուտքի եւ ելքի, անձանց ազատ տեղաշարժի սահամանփակում, ինքնամեկուսացում:
Եթե կառավաությունը կսահմանի կարանտին, ապա կկիրառվեն խիստ միջոցառումներ՝ հավաքներ անցկացնելու սահմանափակում, իրավաբանական անձանց գործունեության կանոնների սահմանում, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակում:
Կառավարության անդամի խոսքով՝ հատուկ վարույթ կլինի, որի շնորհիվ էլ կքննվի կարանտինին առնչվող գործերը:
Բացի այդ՝ մարդկանց էլեկտրոնային հսկողություն չի լինի, տնտեսական գործունեության ոլորտում սահմանափակումներ կլինեն, բայց արգելք չի լինի:
Մանրամասները՝ տեսանյութում: