«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ Լիոնել Մեսսին կարիերան պետք է շարունակի «Մանչեսթեր Սիթիում». Mirror-ի տեղեկությունը փոխանցում է armsport.am-ը:

«Մանչեսթերյան ակումբը հրաշալի տարբերակ է Մեսսիի համար: Նա 33 տարեկան է, իսկ նրա տաղանդը ՝ անվիճելի:

ԱՊԼ-ն ֆանտաստիկ ֆուտբոլիստ ձեռք կբերի, ով կարող է ուժեղացնել լիգայի ցանկացած թիմ:

Գվարդիոլան գիտի, թե ինչպես պետք է մարզել այս տղային: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ Մեսսին կկարողանա հեշտությամբ կլքի «Բարսելոնան»,- ասել է Ռիվալդոն:

31