«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը մտադիր է քայլեր ձեռնարկել 2026 թվականից հետո էլ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ կառավարությունը համարում է, որ Հայաստանում պետք է կառուցվի նոր ատոմակայան, սակայն որևէ ժամկետ չի նշվում: Հիշեցնենք, որ նոր ատոմակայան կառուցելու մասին 2008թ. խորհրդարանում ունեցած իր ուղերձում խոսեց Սերժ Սարգսյանը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/08/27/1163165/

23