ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների ցանկացած փորձ՝ օգտագործելու Դաշինքը ցուցարարների դեմ հաշվեհարդարը քողարկելու համար «կեղծ է և չարդարացված», հայտնել է «Evropeyskaya Pravda»-ն:

Այս մասին Ստոլտենբերգը լրագրողներին հայտարարել է Բեռլինում` ԵՄ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ:

«Մենք զգոն ենք, պատրաստ ենք պաշտպանվել և պաշտպանել  բոլոր դաշնակիցներին: Ռեժիմի՝  սեփական երկրում ցուցարարների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցանկացած փորձ բացարձակ սխալ է ու բոլորովին չարդարացված»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա  նաև կոչ է արել օգոստոսի 9-ի ընտրություններից հետո երկրում անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

«Բելառուսի ժողովուրդը պետք է իրավունք ունենա որոշում կայացնելու իր ապագայի համար: Բոլոր դաշնակիցները հարգում են Բելառուսի ինքնիշխանությունը, ամբողջականությունն ու անկախությունը»,- ասել է նա:

20