Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:

Այս  մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, նույնպես դուրս են գրվում հիվանդանոցից: Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն»,–հիշեցրել է Դերձյանը:

Նա առողջություն ու խաղաղություն է մաղթել բորլոր երեխաներին:

 

 

Հիշեցնենք` 2 օր առաջ մահացավ փոքրիկի 6–ամյա եղբայրը։ Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարքին։



 

111