«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից: Երեկ հայտնի դարձավ, որ պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Եվ, ահա, փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացիներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկին էլ արդեն գտել էին մահացած:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայթյունը եղել է 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը, որը հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ դեպքի վայրում հավաքվածները մեզ հետ զրույցում նշել էին, թե տեղեկություններ են լսել, որ երկրորդ հարկի բնակիչը ցանկացել է էսենցիա խմել և վերջ տալ կյանքին: Խոսքը կրկին Էդգար Մարգարյանի մասին է, և ավելին՝ մեր տեղեկություններով՝ նա խաղադրույքների հետևանքով կորցրել է իր բնակարանը և գտնվել հոգեպես ծանր վիճակում: Մենք տեղեկացանք նաև, որ այս գիշեր տանը եղել է միայն Էդգար Մարգարյանը, նրա որդին՝ Էրիկը, գիշերել է ընկերների տանը, իսկ կինն ու դուստրն օրեր առաջ էին հեռացել տանից տիրող մթնոլորտի պատճառով: Եվ այժմ իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանով այս իրադարձությունները կարող են կապ ունենալ իրար հետ, և արդյոք պայթյունը պատահականության արդյունք է, թե միտումնավոր է արվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

336