ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ օգոստոսի 26-ին, համապետական ծնողական ժողով է հրավիրել։ Նա նշեց, որ նախարարությանը հաջողվեց անցած ուստարվա կիսամյակի վերջին ապահովել կրթության շարունակականությունը։

 

Նա նշեց, որ ծնողները մոտ 4 շաբաթ առաջ նախարարության հարցմանը ի պատասխան նշել են, որ ցանկանում են, որպեսզի իրենց երեխան դպրոց հաճախի։

 

«Եթե մենք կանոնները պահպանենք, ապա մեր երեխաները կստանան նորմալ կրթություն, չեն հիվանդանա, վիրուս չեն տարածի և մենք չենք ունենա թվերի աճ։ 50 հիվանդին բաժին է հասնում 1 մահ։ Եթե 100 հիվանդ ենք ունենում, ապա վիճակագրությամբ մենք ունենում ենք, միջինում, 2 մահ։ Մենք պետք է հոգ տանենքա մեր քաղաքացիների, սովորողների և ուսուցիչների կյանքի համար»,-նշում էնախարարը։

 

Հարությունյանը անդրադարձավ նաև դիմակների վերաբերյալ անհանգստություններին և շահարկումներին․ «Մի անպատասխանատու պատգամավոր կա, ասում ՝ շպրտեք ձեր դիմակները»։

 

Նախարարը նշում է, որ եթե պաերետատան կողմից նշված կանոնները պահպանվեն, ապա 90 և ավելի տոկոսով վարակի տարածումը կկանգնեցվի։

 

«Դասացուցակը այնպես ենք կազմել, որ երեխաները կարճ ժամանակով են մնալու դպրոցում։ Տարականները՝ 3, միջինում՝ 3-4, իսկ ավագում՝ 5-6 ժամ։ Ոչ թե 45 րոպեանոց դաս, այլ 1 ժամ (60 րոպե)։ Մենք ուսումնասիրել ենք ԱՀԿ-ի ցուցումները երեխաների կողմից դիմակների կրման վերաբերյալ։ Ասվում է, որ 0-6 տարեկան երեխաները դիմակ չպետք է կրեն, 6-11 տարեկան երեխաների համար որոշակի պայմաններ են առաջ քաշվում։ Խրախուսվում է 12-ից բարձր տարիք ունեցող երեխաների կողմից դիմակների կրումը։ Նշվում է, որ 6-11 տարեկան երեխաների դիմակ կրելը խնդիր չի առաջացնում, եթե երկրում համաճարակային լարված վիճակ է։ Մենք ունենք այդ լարված վիճակը»,-նշում է նախարարը և հավելում, որ լարված վիճակի մեղմացման հետ զուգահեռ թուլացվելու են նաև սահմանափակումները և հնարավոր է «ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակվի»։

 

Նա նշում է, որ իր համար տարօրինակ է ծնողների քամահրական վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ․ «Այդ քամահրական վերաբերմունքը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ թվերը սկսեն աճել։ Մենք դա թույլ չենք տալու։ Մենք պետք է միասին առաջ գնանք և հաղթահարենք համավարակը և ապահովենք մեր երեխաների կրթական իրավունքը և շարունակականությունը։ Սա պետք է միասին անենք»։

139