Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունցել վրաերթ, կա տուժած։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վրաերթի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 26-ին` ժամը 20։42-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսան Կ․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Էդուարդ Մ․-ին (ծնված 1966 թ․)»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները Էդուարդ Մ․-ին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը։ Նա հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։


 

422