Ինչ վիճակում են փլուզման հետևանքով տուժած քաղաքացիները. նոր մանրամասներ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի:
Քաղաքապետի հանձնարարությամբ հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով:
Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ 1979 թ. ծնված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ:
Սերգեյ Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բուժկենտրոնին»:
206
Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում կշնորհվի , Արցախի նախագահ
27 Օգոստոս, 2020 13:18
Հաստատավել է 203. կա 3 մահ
27 Օգոստոս, 2020 10:58
Վահե Ջիլավյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
26 Օգոստոս, 2020 11:37
Նորածին երեխային սպանելու կասկածանքով 31-ամյա կինը ձերբակալվեց. մանրամասներ
30 Հուլիս, 2020 12:55