Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է TASS-ը։

«Ցավով ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

138