Աշխարհի ամենահարուստ գործարարի՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը մոտեցել է 200 մլրդ դոլարի: Բեզոսի կապիտալը թարմացրել է ռեկորդը. Forbes ամսագիրը դեռ ոչ մի անգամ նման թիվ չի գրանցել միլիարդատերերի կարողությունների հաշվարկելու 40 տարիների ընթացքում, գրում է Forbes-ը:

Բեզոսի կարողությունն աճել է 7,2 մլրդ դոլարով (մեկ օրում՝ 3,79 տոկոսով):

Բեզոսի կարողությունն աճել է  Amazon-ի ակցիաների գնի աճի շնորհիվ: Բեզոսին է պատկանում Amazon-ի 11,1%-ը:

Անցած մեկ օրում Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը եւս ավելացել է՝ 1,9 մլրդ դոլարով՝ շնորհիվ 2,8%-ով Tesla-ի ակցիաների աճի:

Բեզոսի կարողությունը կարող էր ավելի շատ լինել, սակայն այս տարի նա արդեն երկու անգամ վաճառել է իր մասնաբաժինը:

Բեզոսի նախկին կնոջ՝ Մքքենզի Սքոթի կարողությունը, ով ամուսնալուծությունից հետո ստացել է ընկերության ակցիաների 4%-ը, աճել է 2 մլրդ դոլարով՝ մինչեւ 62մ7 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում երրորդ տեղում է:  

46