Ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ պայթած շենքի բնակիչները տարհանվել են։
«Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, ամբողջովին փլուզվել է 5-րդ մուտքը։
Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կվերադառնան, իսկ որոնք բնակարանից զրկվել են, նրանց կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում։
325