Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, ընդունվել որոշումներ:

ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը կմեկնարկի կենդանի, ոչ հեռավար եղանակով: Բակալավրիատի առկա ուսուցման համակարգի 1-ին կուրսեցիները կհաճախեն պարապմունքներին ս.թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերը՝ սեպտեմբերի 7-ից:

Մագիստրատուրայում կրթական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 7-ից  սկզբնական շրջանում ոչ հեռավար, ավանդական եղանակով` մինչև էլեկտրոնային ուսուցման նոր համակարգը լիարժեքորեն գործարկելը, որից հետո պարապմունքները կկազմակերպվեն հեռավար եղանակով:

Ուսումնական գործընթացը կկազմակերպվի պարետատան պահանջներին ու ցուցումներին համապատասխան:

Նշենք, որ Օգոստոսի 17-ից ԱրՊՀ-ում մեկնարկել էր աշխատաժողով, որը վարում է ՀՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը: 

Ներդրվող էլեկտրոնային ուսուցման նոր հարթակը հնարավորություն կտա ուսուցման ավանդական ձևը համադրել առցանց եղանակին` նպաստելով ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Անուշ Սարգսյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է “Google for Education” հարթակի “Google Classroom” հավելվածը, առանձնահատկությունները, գործիքակազմը, առավելությունները, որոնք հաջողությամբ գործարկելու դեպքում, նրա խոսքով, նոր հնարավորություններ կբացվեն էլեկտրոնային ուսուցման ոլորտում:

«Արցախի պետական համալսարանը Google-ի հետ արդեն կնքել է պայմանագիր և ստացել լիցենզիա` կիրառելու Google-ի կրթական համակարգը, որն ունի բոլոր հավելվածները և հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են ուսումնական գործընթացն առցանց տեղափոխելու համար: Սա բոլորովի չի շանակում, որ ամբողջ գործընթացը լինելու է առցանց, այլ ստեղծվում է հնարավորություն` ավանդական լսարանային պարապմունքները համակցելու էլեկտրոնային հարթակին»,-նշել է Անուշ Սարգսյանը:

 

228