Բելառուսում ձերբակալությունները նախօրեին վերսկսվել են վերջին 10 օրում առաջին անգամ։ Գրոդնոյում մարդկանց ցրել են արցունքաբեր գազով ։
Նախօրեին Բելառուսում 51 մարդ է ձերբակալվել ցույցերի ընթացքում, հայտնում է երկրի ՆԳՆ-ն:


ՆԳՆ-ում պնդում են, որ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի գերազանցել 4 800-ը ։

"Ցուցարարների ամենամեծ թիվը եղել է Մինսկում, Բրեստում եւ Մոլոդեչնոյում", - ասված է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ ՆԳՆ-ում հայտարարում են, որ խաղաղության, անվտանգության եւ հանգստության աջակցության միջոցառումներին մասնակցել է առնվազն 16 750 մարդ: Առավել ակտիվ է Բրեստի եւ Գրոդնոյի մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում եւ Մինսկի մարզում:

28