Կատոլոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդի մի շարք անդամներ հրաժարականներ են ներկայացրել` իմանալով Մեսսիի հեռանալու որոշման մասին:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Խորհրդի մի շարք անդամներ այս կերպ իրենց դժգոհությունն են հայտնել ակումբի նախագահ Բարտոմեոուին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:

28