Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հոսպիտալացված պացիենտների առողջական դրության մասին մանրամասներ պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հետ:

«Կնոջ վիճակը միջին ծանրության է: Ներկա պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տղամարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,-հաղորդեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:

178