Մենք մեկնաբանություն չունենք: Սպասում ենք պատկան մարմինների ուսումնասիրությանը: Araratnews.am-ին ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Միքայել Հարությունյանը:

 Նրա խոսքով՝ պատկան մարմինների եզրակացությունից հետո, եթե անհրաժեշտություն լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդես կգա մեկնաբանությամբ:

Հարցին՝ ընկերությունն ունի՞ տեղեկություն  փլուզված շենքում  վերջին անգամ երբ է ընկերությունը ստուգումներ սկսել, պարզել՝  անվտանգության խնդիր կա՞, թե՞ ոչ, մամուլի քարտուղարը հորդորեց սպասել եզրակացությանը: 

Հիշեցնենք՝ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքում պայթյուն է եղել նախնական վարկածով գազի արտահոսքից: Տուժել է 12 մարդ: Մեկը փլատակների տակ է: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Սոնա Դավթյան

 

393