Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանի և հանրակրթության վարչության փորձագետ Ա. Թորոսյանի ասուլիսը:

Սեպտեմբերի կեսից ուսումնական գործընթացը դպրոցներում սկսելու հանգամանքը որևէ կերպ պայմանավորված չէ ինքնամեկուսացման կոչով, որովհետև, ընդհանուր առմամբ, շփումների նվազեցումը և կանոնների պահպանումը մի պրոցես է, որ անընդհատ պետք է կատարելագործենք:  Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանը:

«Այս ժամկետները, ավելի շատ, պայմանավորված են եղել երկրում ընդհանուր համաճարակային իրավիճակի վերլուծության գործընթացով, որը թույլ են տվել հասկանալ՝ ինչքանով է հնարավոր առկա ուսուցման ընտրությունը: Նախընթաց փուլում մենք քննարկել ենք երեք հնարավոր սցենարներ, որոնք պետք է կիրառվեն՝ կախված նրանից, թե ինչպիսին է երկրում համաճարակային իրավիճակը: Սցենարներից առաջինը հեռավարն էր՝, որն, իհարկե, ոչ ամենացանկալի իրավիճակն է, բայց կարող է լինել ստիպված ընտրություն այն պարագայում, եթե համաճարակային իրավիճակը ստիպի մեզ դա անել: Երկրորդը եղել է հիբրիդային մոտեցումը, որի պարագայում նախատեսում էինք հիմնականում ցածր դասարանցիների կողմից առկա ուսուցման կազմակերպում, իսկ ավելի բարձրերի դեպքում՝ առավելապես հեռավար ձևաչափում կազմակերպում: Եվ երրորդը եղել է առկա ուսուցման կազմակերպումը:

Եվ, բնականաբար, այն պարագայում, երբ որ մենք ունեցել ենք արդեն որոշակի կանխատեսում, թե ինչպիսին է երկրում համաճարակային իրավիճակի միտումը, դրանով էլ պայմանավորված է եղել այս գործընթացի ժամկետների ընտրությունը»,-ընդգծեց Անդրեասյանը::

31