19 մարդու իջեցրել են, 3 հոգի նախնական տվյալներով փլատակների տակ էին: Երկուսին հանել են, մեկին որոնում են: Լրագրողներին ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, 12 տուժող կա: 

Նախարարը դժվարացավ ասել, թե պայթյունի պատճառը որն է: Հրավիրել եմ նաև շենքի սեյսմիկ  վիճակը գնահատող մասնագետների, որոնք պետք է տեսնեն՝ շենքի մյուս հատվածն ինչ վիճակում է:

59