Ինչպես արդեն տեղեկացրել էինք օգոստոսի 26-ին Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

 

Ըստ նախնական տվյալների` փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

 

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

349