Էստոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ «Աջակցություն Բելառուսում ժողովրդավարությանը և քաղաքացիական հասարակությանը», որում կոչ է անում նոր նախագահական ընտրություններ անցկացնել:

«Խորհրդարանը չի ճանաչում Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները, քանի որ դրանք ազատ, արդար և ժողովրդավարական չեն եղել», – ասվում է փաստաթղթում:

Օրենսդիր մարմինը դատապարտել է նաև ցուցարարների դեմ ուժի գործադրումը և կոչ է արել ազատ արձակել բոլոր բանտարկյալներին:

21