Տղամարդուն հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել օգոստոսի 17-ին Երևանում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մասին։ 

 

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում` հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում, հայտնաբերվել էր 25-ամյա կնոջ դի՝ բռնության հետքերով։

 

Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա 32-ամյա ընկերը։

 

Հրապարակված նոր տեսանյութում ոստիկանությունը ցուցադրում է տղամարդու լուսանկարը։ Նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։

 

Ոստիկանության հաղորդմամբ՝ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդուն հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։


60