Օգոստոսի 26-ից Հայոց ցեղասպանության թանգարանը վերսկսում է իր աշխատանքը, տեղեկանում ենք թանգարանից:  Տեխնիկական պատճառներով ցուցադրությունը բաց է լինելու մասնակի (միայն առաջին հարկը) երեքշաբթիից կիրակի օրերին, ժամը 10:00-17:00, այցելուների վերջին մուտքը ժամը 16:30-ին: Ախտահանման և օդափոխության աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11:30-12:00 և 14:00-14:30 թանգարանը փակ է լինելու:
 

 

Հերթերից և կուտակումներից խուսափելու նպատակով խմբերի (առավելագույնը 10 հոգի) մուտքը թանգարան թույլատրվելու է միայն նախապես գրանցումով: 

 

 

Հայոց Ցեղասպանության թանգարանն  իր դռները բացել է 1995 թվականին, երբ նշվում էր Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցը: 

30