ՀՀ բերված Steinway ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

Օգոստոսի 26-ին Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա Steinway ռոյալի շնորհանդեսը։
Դրա ընթացքում ռոյալի վրա առաջինը կնվագի ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։
Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։
Կցուցադրվի նաև տեսանյութ, որը ներկայացնում է ռոյալի ձեռքբերման ու Հայաստան տեղափոխման պատմությունը։ Միջոցառումը կավարտվի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթով։
57