Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները բացահայտել են հնարավոր պատճառը, թե ինչու է մարդու իմունային համակարգը նպաստում COVID-19-ի ծանր ձեւի զարգացմանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Science Immunology ամսագրում հրապարակված հոդվածին:

Սպեցիֆիկ իմունային բջիջների աննորմալ վարքագծի մասին, որը կարող է լինել պատճառը վտանգավոր բարդությունների։

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են չափավոր (10 մարդ) եւ ծանր (17 մարդ) կորոնավիրուսային վարակով 27 հիվանդի արյան նմուշները: Որպես վերահսկման խումբ օգտագործվել են 17 առողջ մարդկանց արյան նմուշներ։ Պարզվել է, որ SARS-CoV-2 վարակի դեպքում ցիտոտոքսիկ լիմֆոցիտները, որոնք կոչվում են բնական մարդասպաններ (NK-բջիջներ), շուտ են ակտիվանում, սակայն տարբեր կերպ են գործում COVID-19-ի ծանր եւ չափավոր ընթացքի դեպքում:

Ծանր հիվանդների Nk-բջիջները, որպես կանոն, ցուցաբերել են պերֆորինի սպիտակուցների NKG2C եւ Ksp37 ավելի բարձր արտահայտություն, ինչը, հետազոտողների կարծիքով, արտացոլում է այսպես կոչված հարմարվողական բնական մարդասպանների բարձր մակարդակը: Հարմարվողական NK-բջիջները կարող են ավելի արդյունավետ սպանել թիրախ -բջիջները համեմատած այլ NK բջիջների հետ:

 

108