ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերեւույթ խախտումների, հանցավոր դրսեւորումների, սնակության կառավարիչների հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին առնչվելու դեպքում այդ տվյալներն անհապաղ հասու դարձնել ՀՀ դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։

 

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ դատախազություն դիմած՝ սնանկության գործով պարտապան հանդիսացող անձի կողմից ներկայացված հանգամանքների կապակցությամբ: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու նպատակով վերաբերելի անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ կադաստրի պետական կոմիտեից եւ տվյալ գործով սնանկության կառավարիչից:

27