Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև այսօր տեղի է ունեցել հանդիպում, որը ըստ շրջանառվող տեղեկությունների վերածվել է վեճի:  Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը InfoPort.am-ի հետ զրույցում հերքել  է լուրը` որակելով այն բամբասանք: 

«Ես դա նույնիսկ հերքել չեմ ուզում, որովհետև դա նույնիսկ լուր անվանել չի կարելի, դա շարքային բամբասանք է, որի մեկնաբանությունը չի մտնում իմ պարտականությունների մեջ»,- նշեց Գևորգյանը, ապա հավելեց, որ Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, որպես առողջապահության նախարար:

 

Մեր դիտարկամնաը առ այն, որ նա արձակուրդ է գնացել, Գևորգյանը նկատեց, որ արձակուրդում գտնվելը չի նշանակում, որ նախարարը հրաժարական է ներկայացրել, կամ նրան ազատել են աշխատանքից:

 

«Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, որպես նախարար»,- կրկնել է  խոսնակը:

 

Հիշեցնենք, որ վարչապետի որոշման համաձայն ՀՀ Առողապահության նախարար Արսեն Թորոսյանը կգնա  արձակուրդ:

1913