Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը, հայտնում է Ermenihaber-ը։

Վերջերս այդ շրջանում տեղացող հորդառատ անձրևները բիբլիական լեռան գագաթին թափվել են ձյան տեսքով: Գագաթը գրեթե ամբողջովին ճերմակել է։

 

Հայաստանի սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 4.000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։

 

Թուրքիայում Արարատի գագաթի վրա տեղացող սեզոնի առաջին ձյունը կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ, այն անվանելով` «ձմռան ավետաբեր»:

 

Աղբյուրը նշում է` ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։

 

Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։մ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։

65