Օգոստոսի 25-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվում է Շիրակի մարզի 41 բնակիչ։

 

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9332 նմուշառում, որից 2978-ը՝ Շիրակի մարզում:

 

Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։

 

Մարզում այսօր տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

 

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:

30